Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Մեր վարքն ու պահվածքը հուշում են, որ առանձնապես մեծ տարբերություն չենք դնում ապրելու ու չապրելու միջև

Մեր վարքն ու պահվածքը հուշում են, որ առանձնապես մեծ տարբերություն չենք դնում ապրելու ու չապրելու միջև
23.12.2025 | 17:02

Եթե փորձենք իրար հետևից շարել մեր կյանքին ու դրա վիճակին էականորեն վերաբերող մտքեր ու պնդումներ, ապա դա կունենա մոտավորապես հետևյալ տեսքը։

1․ Աշխարհն իր էությամբ, մանավանդ, միջպետական հարաբերությունների ոլորտում, բացառապես ուժային է, այսինքն, խաղացողները, մեկը մյուսի հետ գոյաբանական մրցակցության մեջ մտնելով, ձգտում են առավելագույն ազդեցիկության և մինիմալ ռիսկերով առավելագույն շահի։

2․ Այդ նպատակին հասնելու հիմնական միջոցներն են ուժն ու ռեսուրսները և դրանք կառավարող խելքը։

3․ Մենք ո՛չ ուժ ունենք, և ո՛չ էլ ռեսուրս ու եթե ինչ-որ չափի խելք էլ կարող է ունենանք, ապա, աշխարհի գործերի մասին ինֆորմացիայի պակասի և մեր տգիտության ու հետամնացության պատճառով, այդ էլ չենք կարողանում ծառայեցնել մեր ապրելուն։

4․ Այդ իսկ պատճառով էլ, մենք չունենք այնքան ազդեցիկություն, որպեսզի մեր միջոցներով ու հնարավորություններով կարողանանք ինքնուրույն ապրել, մանավանդ, մեր սեփական և մեզ շրջապատող վայրագ մենթալիտետային մթնոլորտում։

5․ Մի խոսքով, չկարողանալով մասնակցել աշխարհում ապրելու համար անհրաժեշտ և ուժի վրա հիմնված մրցակցային պրոցեսին, մենք վաղ թե ուշ կկանգնենք ասպարեզը լքելու վտանգի առաջ, որի նշանները արդեն պարզորոշ երևում են։

6․ Անկախ նրանից, թե ինչն է ռուսներին ստիպել էպիզոդիկ կերպով մեզ հովանավորել, և թե ինչն է ստիպել թուրքերին մեզ գենոցիդել ու հիմա էլ նման ժխտողական քաղաքականություն վարել մեր դեմ, ակնհայտ է, որ մենք, թույլ լինելով և ուրիշների աչքում էական ռազմավարական ու քաղաքակրթական արժեք չունենալով, նրանց համար էական արժեք է ներկայացնում միայն մեր զբաղեցրած և ստրատեգիական իմաստով կարևոր տարածքը։

7․ Տեսած կամ լսած կա՞ք, որ որևէ մեկն ասի՝ «մենք չենք լքի հայերին», բայց հաճախ ենք լսում, որ «չենք լքի Հարավային Կովկասը», ինչպես նաև տեսած կա՞ք, որ թուրքերը որևէ ձևով կողմ լինեն մեր ապրելուն, այն էլ՝ Հայաստանում մնալով։

8․ Նման պայմաններում, եթե լրջորեն ուզում ենք մեր հարատևումը այս տարածքում շարունակել, ապա խորապես մտածված ու ռադիկալ կերպով պետք է փոխենք մեր կյանքի ընթացքը, որը մեր անկախության շրջանում, մեծ հաշվով, միշտ մեզ տարել է այն կորցնելու ուղղությամբ։

9․ Եվ այդ բանն ունի հիմնարար բնույթի պատճառներ, որը, ուժ չունենալու հետ միասին, նաև մեր ստրատեգիական մտածողություն չունենալն է։

10․ Եթե մենք դա ունենայինք ու չղեկավարվեինք գավառական մանր-մունր նկատառումներով, ապա միայն Արցախի հարցի լուծման անվերջ ձգձգումը բավական կլիներ, որ մենք հասկանայինք, որ գնում ենք գոյաբանական ռիսկերի կտրուկ աճի ուղղությամբ։

11․ Եվ ռիսկերի մասին գիտությունն էլ ասում է, որ աննշան ստրատեգիական ռիսկն անգամ շատ վտանգավոր է, իսկ մեր ապրելու հետ կապված ստրատեգիական ռիսկերը պարզապես ահռելի են, իսկ մեր ռեակցիան դրան՝ առնվազն ոչ ադեկվատ։

12․ Եվ այդ ժամանակ հարցի նորմալ լուծում կլիներ միայն այն դեպքում, որ մենք միանայինք ռուսներին ու բելառուսներին, միաժամանակ, Բելառուսի նման, պահպանելով մեր սուվերենիտետը, որն էլ մեծ լավություն կհամարվեր Ռուսաստանին, իսկ եթե հիմա նման բան արվի, դա արդեն կլինի Ռուսաստանի նվերը՝ մեզ։

13․ Մյուս կողմից էլ, գլոբալ պրոցեսները տանում են դեպի ԽՍՀՄ-2-ի վերականգնումը, և ինչպես ԽՍՀՄ-1-ից դուրս գալն էր մեզնից անկախ, այնպես էլ հետ վերադառնալը կլինի մեզնից անկախ։

14․ Շատ հետաքրքիր է նաև, որ մեր վարքին ու պահվածքին նայելով տեսնում ես, որ մենք առանձնապես մեծ տարբերություն չենք դնում ապրելու ու չապրելու միջև, որն ինքը շատ մեծ ստրատեգիական ռիսկի աղբյուր է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 225

Մեկնաբանություններ